News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքը պայթեցնելուն:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից.

Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից...

Շենքը, որ երեկ պայթեցվեց, մինչև ՊՆ-ին հանձնելը եղել էր «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման շենքը։ Միութենական նշանակության հիմնարկ էր, Սովետում ամենամեծերից մեկը։ Միավորումը երեք մասից էր կազմված՝ գիտահետազոտական ինստիտուտ, փորձարարական գործարան և հատուկ մասնագիտացված կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո։

Հայրս բյուրոյի տնօրենն էր, հետո դարձավ միավորման գլխ․ ինժեները և գլխ․ տնօրենի տեղակալը։ ՍՍՀՄ վաստակավոր ինժեներ էր։ Գլխ․ տնօրենն ակադեմիկոս էր։ Լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։

92-ին շենքը փոխանցեցին ՊՆ հաշվեկշիռ։ Այդ մասը բաց թողնեմ․․․ Բայց հիշում եմ, որ մի 20 տարի առաջ, երբ ԵԱՀԿ-ում էի աշխատում, այցելեցի ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի։ Հորս բյորոյի աշխատասենյակում էր նստում։ Երևի մի 15 տարի չէի եղել։ Ուշադիր կողքս էի նայում։ Հարցրեց․

- Այստեղ եղե՞լ եք։

- Շատ։

- Ե՞րբ,- զարմացած հարցրեց գեներալը։

- Այ է՜ս տարիքից․․․․

ՊՆ-ից հետո շենքը մնաց անտեր։ Իսկ երեկ պայթեցրեցին։ Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը։ Լավ է հայրս չտեսավ․․․»։

Տպել
Ամենաշատ