News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմնի փոխանցելու հնարավորությամբ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: 

Քննարկման նպատակն էր՝ ձևավորել նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկների վերջնական տարբերակը, որի արդյունքում՝ որոշվել է Արդարադատության նախարարության կողմից առաջարկված կոնսենսուսային նոր տարբերակի հիմքով՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ընդունելի ձևակերպումների համաձայնեցված տարբերակ:

Քննարկմանը մասնակցել են գԳլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Տպել
Ամենաշատ