News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձաքննության, ինչպես նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերում:

Հիմնավորման համաձայն՝ Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Խիստ կարևոր է համայնքի գազիֆիկացումը և հաշվի առնելով, որ գազամատակարարման մայրուղային գիծն անհրաժեշտ է անցկացնել Կոշ բնակավայրից ու Դպրեվանք բնակավայրով՝ ապա նշված մայրուղային գծի կառուցման արդյունքում հնարավոր կլինի գազիֆիկացնել նաև Արուճ, Նոր Ամանոս, Նոր Եդեսյա բնակավայրերը։

Այսինքն՝ ծրագիրը տարածաշրջանային բնույթ է կրում, քանի որ միաժամանակ կգազիֆիկացվեն մի քանի բնակավայր։ Շամիրամ համայնքի բնակչությունը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ 50,0 մլն դրամ։

Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 5,7 մլն դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 513 հազար դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 79.9 հազար դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին (վիդեո)
Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ...
Թուրքիան հայտարարել է, որ մոտ է միջազգային գազային հանգույցի ստեղծմանը
Մենք շատ մոտ ենք գազային հանգույց ստեղծելու նպատակին հասնելուն։ Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել այս...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 82,52 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է...
Brent-ի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 81,08 դոլար
WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,64 դոլարով...
Կարևորվել է ՀՀ-ում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը. դեսպանն այցելել է ՀԱԷԿ
Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին իրենց առաջարկությունները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Տաշիրում, Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Պրիվոլնոյե բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ