News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մեր ներկայացրած խնդիրներից ոչ մեկը չի լուծվելու այս իշխանությունների մնալու դեպքում: 2018 թվականից սկսած տեսնում ենք այս իշխանության գործելաոճը, որը վերլուծելով հասկանում ենք, որ ոչինչ հենց այնպես չի եղել, նրանց քայլերի արդյունքում ենք հասել սրան: Հիմա նորից մենք զգուշացնում ենք, հավաստիացնում ենք, որ նրանց մնալու դեպքում, այս հետընթացը շարունակվելու է: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Այս հանդիպումների նպատակը ձևավորելն է այն ուժը, որի միջոցով կհասնենք իշխանափոխության:  Շատերը պատկերացնում են, որ մենք պետք է փողոց դուրս գանք, մանդատները դնենք, բայց բոլորս շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու նախքան դրան հասնելը: Դա պետք է լինի միջոց՝ մեր վերջանական նպատակին հասնելու համար: Մեր հայրենակիցներից շատերը դեռևս մոլորված են, այլ կերպ են մտածում, հավատում են այս իշխանություններին»,-ասաց Լևոն Քոչարյանը և հավելեց, որ ներկայիս իշխանություններին պահող երկու գործոն կա, որոնցից մեկը սուտն է, մյուսը՝ վախի մթնոլորտի սերմանումը:

«Եթե հիշենք, թե այս մարդիկ ի՞նչ էին խոսում 2018 թվականին և մինչև այդ, ի՞նչ լոզունգներով եկան իշխանության և այսօր ինչ են անում: Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ սխալներ ու ապօրինություններ են արել, քան նախորդ 3 իշխանությունները միասին»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով, հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե հեշտ տարբերակ կա իշխանափոխության հասնելու, բայց ընդդիմությունը դա  չի հասկանում, կամ չի ուզում անել:

 «Եթե ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, կարող է համափխմբում լինել: Մենք մի քանի տարիների փորձով ցույց ենք տվել, որ պատրաստ ենք դրան և կարող ենք դրա հիմքում լինել: Եթե ես՝ ինքս տեսնեմ, որ կա թեկնածու, կա ինչ-որ ուժ, որի կողքին կանգնելով հիմնական նպատակին ավելի հեշտ կհասնենք, պատրաստ եմ գնալ, կանգնել կողքին»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Անդրադառնալով Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքին, նա ասաց, որ հետևողական է լինելու, որպեսզի դեպքի մանրամասները պարզվեն, և մեղավորները պատժվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ