News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն օգտագործել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) և արգելափակել է Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու մասին Ալժիրի բանաձևի նախագիծը։

Անվտանգության խորհրդի 12 անդամներ կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել, իսկ ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել բանաձեւի նախագծին։

2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարել է Պաղեստինի խնդրանքը՝ վերաբացել ՄԱԿ-ին միանալու երկրի դիմումի քննարկումը։ Պաղեստինի իշխանությունները իրենց խնդրանքին կցել են նամակներ, որոնցում Պաղեստինի մուտքը ՄԱԿ աջակցում են մի խումբ արաբական պետություններ՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը։ Պաղեստինը ներկայումս ՄԱԿ-ում մշտական ​​դիտորդի կարգավիճակ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ