News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-19-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու կամ օգտագործելու կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելու՝ 3-ական, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնեու կամ վնասելու, ծառերը թփերը ապօրինի հատելու և զինվորական պաշտոնեական անփութության՝ 2-ական, սպանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր կեղծելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության...
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ...
«Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Այսօր՝ մայիսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Ամենաշատ