News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Ղազարյանը ապրիլի 13-ի ժամը 17-ի սահմաններում անտառամիջյան ճանապարհով գնալիս հանդիպել է տարածքում բնակվող կապանցի 35-ամյա երիտասարդին, և նրա տանը երկուսով ալկոհոլ են օգտագործել: Այնուհետև գտնվելով ոչ սթափ վիճակում՝ սկսել են ինչ-որ հարցի շուրջ վիճել, որի ընթացքում 35-ամյա կապանցին բազմաթիվ հարվածներ է հասցրել 63-ամյա տղամարդուն, ինչի հետևանքով էլ նա մահացել է:

Ապրիլի 18-ին 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ընդունել է մեղքը և հայտնել, որ սպանելուց հետո 63-ամյա տղամարդուն թաղել է իր այգու տարածքում:

Նրա մատնանշած վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 63-ամյա տղամարդու այրված դիակը: 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության...
Ամենաշատ