News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների հանրապետական և դեմոկրատ շուրջ քսան օրենսդիրների մասնակցությամբ, Կոնգրեսում անցկացվել է ապրիլի 24-ին նախորդող Հայոց ցեղասպանությանը և Արցախին նվիրված ավանդական միջոցառում։ Այն կազմակերպվել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի կողմից։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում ելույթ ունեցող կոնգրեսականների թվում էին սենատորներ Էդվարդ Մարքին, Ռոբերտ Մենենդեսը և Հարրի Փիթերսը, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գուս Բիլիրակիսը, և Ադամ Շիֆը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Գեյբ Ամոն, Սանֆորդ Բիշոպը, Ջամալ Բոումանը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Թոմ ՄաքՔլինթոքը, Սեթ Մուլթոնը, Բրեդ Շերմանը, Քրիս Սմիթը, Դինա Տիտուսը, Յանգ Քիմը, Ջենիս Շակովսկին և Թոմ Սուոզին:

Միջոցառմանը հրավիրված էր Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվեն, ով հանդես եկավ որոշակի գործողություններ գործադրելու կոչով։ Խորհրդարանականը մասնավորապես նշել է․ «Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին»՝ ի դեմս շարունակվող ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի։ Նա ընդգծել է իր երկրի աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերը Հայաստանի հետ։ Այնուհետև, «մարտահրավեր նետելով» իր ամերիկացի գործընկերներին, Փանոսյան-Բուվեն ասել է. «Հարցադրումս Փարիզում բնակվող ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին այն է, թե ինչո՞ւ Ամերիկան չի կարող անել նույնը»:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների ելույթների հիմնական թեմաների շեշտադրումներն էին ԱՄՆ-Հայաստան ռազմական կապերի հաստատումը, Արցախի ցեղասպանությունը վերապրածներին մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, Արցախի և Հայաստանի դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերի գործադրումը։ Առանձնակի ուշադրության կենտրոնում միջազգային պաշտպանությամբ իրենց հայրենի տներ արժանապատիվ վերադաձի արցախահայության իրավունքի իրացման մեխանիզմների շուրջ քննարկումն էր: Ամփոփիչ խոսքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երեկո Կոնգրեսի անդամների կողմից նախագահ Բայդենին հղված միասնական ուղերձը հստակ էր՝ դադարեցնել զինել Ադրբեջանին: Ենթարկել Ալիևին պատասխանատվության։ Սկսել հայերի Արցախ անվտանգ վերադարձը։  Շնորհակալություն բոլոր ելույթ ունեցողներից յուրաքանչյուրին, մասնավորապես՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկյան Newsweek ամսագիր. Մտորումներ Լեռնային Ղարաբաղի մոռացված էթնիկական զտումների մասին
Երբեք չէի պատկերացնի․․․
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ արցախցիների համար․ ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության…
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ