Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ եռօրյա ակցիայի ընթացքում ոստիկանությունը Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի մոտ 40 անձ է ձերբակալել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է հինգ ոստիկան։
«Ընդհանուր առմամբ, 40 հոգու վարչական բերման ենք ենթարկել... Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ։ Արդյունքում հինգ ոստիկան վիրավորվել է, նրանցից երկուսը տեղափոխվել են կլինիկաներ»,- ասել է Գոմելաուրին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում։
Ավելի վաղ, Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվածներից մեկից առգրավվել էր շեղբերով զենք։