News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ռուս խաղաղապահների դուրսբերում Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանն ընկալում է որպես Հայաստանի վրա ճնշումների համար որևէ խոչընդոտի բացակայություն, այդ թվում՝ ռազմական ճնշում։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor (RANE) հետախուզական և վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։

«Բայց ինչո՞ւ էր Ռուսաստանին պետք համաձայնել։

Առաջին պատճառը վերաբերում է ռեսուրսներին. Այո, դրանք փոքր ռազմական ռեսուրսներ են, բայց դրանք դեռ պետք են այլ վայրերում, այդ թվում՝ հյուսիսում և ուկրաինական ճակատում։

Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ, թե որքան է վստահում ադրբեջանցիներին և, թե որքան սերտ են նրանց հարաբերությունները։ Սա ազդանշան էր Ռուսաստանից՝ ուղղված Հայաստանին։

Ռուսաստանի նախկին ռազմավարությունն ամբողջությամբ ձախողվեց այն բանից հետո, երբ 2020 թվականի փաստաթուղթը չիրագործվեց։ Դրանից հետո Մոսկվան ստիպված եղավ ամբողջությամբ փոխել իր ռազմավարությունը Հարավային Կովկասում, որն ամբողջությամբ դրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների վրա»,- նշել է փորձագետը։

Օրրը շատ մեծ տեղաշարժեր չի տեսնում դեպի այն, որ հայերը սկսեն զանգվածաբար Լեռնային Ղարաբաղ վերադառնալ, ուստի այս հարցը, նրա կարծիքով, գործնականում փակված է։ Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը հայերի համար պաշտպանության հատուկ մեխանիզմներ չի ունենա, եթե նրանք ցանկանան վերադառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության...
Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար …
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել ֆինանսավորել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանությունը
Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Միջազգային միջնորդներից ոչ ոք Ղարաբաղի բանակն ահաբեկչական չի անվանել...
Ամենաշատ