News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունված կոմյունիկեում Հարավային Կովկասի վերաբերյալ առկա հայտարարությունը։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հավատարիմ լինելով մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված հիմնական սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի վրա` ներառյալ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարությունը Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունված կոմյունիկեում»,- նշել է Միրզոյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին»։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - նշված է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ հակամարտության հետագա սրումն անընդունելի կլինի։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ և կայուն վերադարձը իրենց տները», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, G7-ի անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել նպաստել «հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային շրջանակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ