News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ռումբ պայթեցնելու սպառնալիքով Փարիզում Իրանի հյուպատոսություն ներխուժած տղամարդը, պարզվել է, իրանական ծագումով ֆրանսիացի է, որը նախկինում՝ 2023 թվականի սեպտեմբերին, կալանավորվել էր նույն շենքը հրկիզելու համար։

Փարիզի դատախազությունը նշել է, որ խոսքը 1963 թվականին Իրանում ծնված տղամարդու մասին է:

2023 թվականին նա դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ երկու տարի փորձաշրջանով։ Նրան արգելել են այցելել Փարիզի 16-րդ թաղամաս, որտեղ Իրանի հյուպատոսությունն է։

Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ տղամարդը ցանկանում էր վրեժ լուծել եղբոր համար, բայց հայտնի չէ՝ ինչ պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ