News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Արդարացի է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կասեի, իրենց ամենաբարձր կետում չեն։ Այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում «Arab News» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակին։

«Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները։ Խնդիրներ կան, և հարցեր կան հայ հասարակության շրջանում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործելակերպի, ինչպես նաև մեր ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ, երբ մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ