News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը նրանք ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով: Այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում «Arab News» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն կապերի խորացման հեռանկարներին ու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին։

«Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ