News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Այսօր արդեն Հայաստանն իր ինքնիշխանության ընկալմամբ միջազգային մակադրակով ընկալման էական փոփոխություն է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Եթե դուք նկատեցիք, երեկ արդեն «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ ըստ էության, պաշտպանում էին այն սկզբունքը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Տավուշում նաեւ ռուսական հենակետեր կան, ՀՀ վարչապետն ասաց. «Ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է եւ դա պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման: Սահմանը խաղաղության նշան է եւ դա նշանակելու է ու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ