News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Տավուշում սահմանազատման ու սահմանագծման արդյունքում 4 գյուղ հանձնելու առնչությամբ փոխվարչապետի ստորագրության լուրը ադրբեջանում հասկանալիորեն անասելի տոնակատարության առիթ է դարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «1988 թ. հունվարի 12-ին համարժեք պաշտոն զբաղեցնող երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս ստորագրել էր մի այդպիսի փաստաթուղթ, որով սակայն նշված գյուղերը հանձնվել էին Հայկական ԽՍՀ-ին, ինչն էլ արդեն դրվել էր ներկայումս բացահայտ անհիմն մեկնաբանությամբ հրամցվող Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում, որպես պետական սահմանների իրավական հիմք:

Եվ եթե իր գործընկեր Մամեդովը կարճ ժամանակ անց ուղղակի փախուստի դիմեց Ադրբեջանից, ապա Մովսիսյանը, ցավոք, հիշվեց միայն մի ծանր միջադեպով, երբ ադրբեջանցի գյուղացիները փորձել էին վրեժխնդիր լինել նրանից:

Հետագայում՝ 1990թ., Մովսիսյանը մրցակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ԳԽ նախագահի ընտրություններում, և միայն 3-րդ փորձից հետո ընտրվեց Լևոն Տե-Պետրոսյանը: Այնուամենայնիվ, սա վկայում էր, որ իրեն դեռ հավուր պատշաճի հիշում էին ու գնահատում:

Հրաշալի հասկանում եմ. խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ, բայց մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ, քանի դեռ այն չի վավերացվել խորհրդարանում, իսկ տարածքային փոփոխությունների հարցը (արդեն հնչել է նաև փոփոխություններ անելու մասին հայտարարություն) կարող է բացառապես լուծվել հանրաքվեով....»։

Տպել
Ամենաշատ