News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան Բալաշիխայում գնդակահարված սուպերմարկետի սեփականատերը  60-ամյա Նազիմ Ախմեդովն է, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ սպանվածն ազգությամբ ադրբեջանցի է։

Ըստ SHOT-ի տեղեկության, Ախմեդովը 62 հազար ռուբլի պարտք ուներ, իսկ վերջին 10 տարվա ընթացքում նրան 37 անգամ դատվել է որպես պատասխանող կողմ։

Հաղորդվում է, որ Ախմեդովը վերջին 13 տարիներին կառավարել է Սվերդլովի փողոցում գտնվող «Յունիս» խանութը։ Խանութի սեփականատերը նրա կինն է։ 2014 թվականից Ախմեդովին 37 անգամ դատի են տվել։ Մեղադրանքները ներառում են, օրինակ, հեղինակային իրավունքի խախտում՝ տարածքի դիզայնն ապօրինի օգտագործելու համար, խանութի մատակարումների համար ունեցած պարտքերը: Հայցերի մեծամասնությունը Ախմեդովը պարտվել է։

Սպանվածի հարազատների վկայությամբ, իրենք չգիտեն, թե որն է եղել սպանության պատվիրատուի դրդապատճառը և ովքեր կարող էին դա անել։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Բալաշիխայում դիմահար կրակոցով սպանել են գործարարին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ