News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Այս դավաճանական վիճակում ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել։ Ուստի կներեք, որ խոսելու եմ մեկ այլ հարցի մասին՝ հաշվի Սամվելի գործի շուրջ օրեր առաջ արձանագրված լայն հանրային համախմբումը։

Եվ այսպես՝ վերջին նորությունները.

1) Երեկ 7 մլն չափով գրավը վճարեցինք՝ 5 ժամ տևած դրամահավաքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ստացվել է 225 փոխանցում, որոնցից շուրջ 115-ը՝ մինչև 10 հզր դրամի չափով, իսկ շուրջ 100-ը՝ 10 հզր դրամ և ավելի։ Հաշվետվությունը կներկայացվի լրացուցիչ։

2) Խոշտանգման հոդվածով հարուցված վարույթով երեկ Սամվելը տվել է մանրամասն ցուցմունք, իսկ այսօր դեպքի վայրի զննությամբ նա հստակ ցույց է տվել դեպքի վայրը (ելնելով մեքենայի աջ ու ձախ շրջադարձները հստակ հիշելու փաստից), որտեղ արձանագրվել է 1x1 մակերեսով տրորված խոտ (հիշենք շալվարի վրայի կանաչ հետքերը)։

3) Պարզվեց՝ դեպքի վայրը փակ տարածք է, որը պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի մի գիտահետազոտական ինստիտուտի (կարծեմ՝ օրգանակին քիմիայի ՊՈԱԿ)

4) Պարզվեց՝ Երևանի քննչական վարչությունից դեպի «օրգանական քիմիայի» տարածք դուրս եկող դարպասը տեսանկարահանող տեսախցիկը DVR չունի, այսինքն՝ տեսագրություն պահպանված չէ։

«Օրգանականից» դեպի Ազատության պողոտա դուրս եկող դարպասին նույնպես առկա էր տեսախցիկ, բայց տեսագրությունը լինել-չլինելու հարցը դեռ պարզ չէ»։

Ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քրեական վարույթն ի սկզբանե նախաձեռնված է եղել ՔՕ խուլիգանության հոդվածի 1-ին մասով, իսկ հետո այն խստացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 1-4 տարի ժամկետով:

Հիշեցնենք նաև, որ  Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Տպել
Ամենաշատ