News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով տևական ժամանակ է՝ Ոսկեպարում է և մասնակցում է տավուշեցիների բողոքի ակցիային՝ ընդդեմ միակողմանի զիջումների, լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ միայն այս՝ բողոքի, ընդվզումի ճանապարհով է հնարավոր հասնել խնդրի լուծման։

«Միայն այս ճանապարհով է հնարավոր խնդիրը լուծել։ Ոչ թե   Երևանում, այլ այստեղից է սկսվելու գործընթացը։  Կնիքը դրվելու է Երևանում, բայց գործընթացն սկսվելու է այստեղից։ Սա միակ ճանապարհն է»,- ասաց Պետրոսյանը։

Նա նաև կարծիք հայտնեց՝ այս ճգնաժամային պահին չեզոքություն պահպանելը, դիրքորոշում չհայտնելը անթույլատրելի է։ Բողոքին ալիքը պետք է մեծանա․ «Յուրաքանչյուրն իր վարքով պիտի ցույց տա իր դիրքորոշումը, այլ ելք չկա։ Այստեղ խնդիր է լուծվում։ Եթե Երևանից այստեղ՝ 150 կմ չեք կարող անցնել, գալ, ուղղակի իրավունք չունեք ընդհանրապես խոսելու պետությունից ու հայրենիքից, եթե այլընտրանք չեք առաջարկում»։

Պետրոսյանը կոչ արեց ինքնակազմակերպվել, այլ տեղերում էլ ճանապարհներ փակել։

«Եթե կարողանան այլ տեղերում էլ  ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները, այս գործընթացը, հավատացած եղեք, 1-2 շաբաթվա ընթացքում իր ավարտին է հասնելու»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ