News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա ռուսաստանցի դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Վլադիմիր Կազիմիրովի մահվան մասին:

Վլադիմիր Կազիմիրովը բարձր որակավորում ունեցող այն դիվանագետներից էր, ով իր մասնագիտական հարուստ փորձը և հմտությունները լավագույնս ծառայեցնում էր հանուն արդարության և մարդկային բարձր արժեքների:

Հայաստանում շատերն են հիշում և գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առանցքային մասնակից, անվանի դիվանագետի անձնական ջանքերը հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման գործում՝ Արցախյան առաջին պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների ժամանակահատվածում. 1994-ի մայիսի 9-ին նրա ակտիվ ջանքերով Լեռնային Ղարաբաղում կնքվեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը։

Անուրանալի է նաև վաստակաշատ դիվանագետի ներդրած մեծ ավանդը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, դիվանագիտական կադրերի պատրաստման և կատարելագործման ուղղությամբ:

Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր կանխել հետագա արյունահեղությունը և հարատև խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը, որն, ավաղ, իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ:

Թող խաղաղության մեջ հանգչի նրա հոգին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Կազիմիրովի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Սերժ Սարգսյանի խոսքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ