News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տվերում «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Եվգենի Նիկոլսկին ձերբակալվել է կնոջ սպանության համար, հայտնում է Mash Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր Տվերի մարզի Ստարիցկի շրջանում։

Եկատերինա Նիկոլսկայան 36 տարեկան էր։ Նա զբաղվում էր հասարակական գործունեությամբ և պարեր էր սովորեցնում երեխաներին։ Նիկոլսկին 11 ամսական դուստր ունի։

Քաղաքական գործիչն ինքը գրառում է կատարել VKontakte սոցիալական ցանցում իր օգտահաշվում՝ ըստ էության խոստովանելով հանցագործությունը։

Միաժամանակ, քաղաքական գործիչը զղջում չի հայտնել։

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է պատիժ կրել «գլուխը բարձր, քանի որ ամեն ինչ ճիշտ է արել»։

«Երբ դավաճանում է մարդը, որին տարիներ շարունակ անհետք տվել ես քո ամբողջ հոգին, դա չպետք է անպատիժ մնա։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի ինձ հետ, բայց ստախոս արարածը ստացավ այն, ինչին արժանի էր, և թող նույն ճակատագրին արժանանան նրա նմանները:

Դիմում եմ բոլորին միայն մեկ խնդրանքով՝ պահպանեք աղջկաս... Նա ապրելու իմ վերջին խթանն է»,- ասել է Նիկոլսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ