News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Սա թուրքի սահման չի, որ թուրքը գա ստեղով ճամփա գցի, էստեղով անցնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կիրացի բնակչուհին, որի տունը եւս սահմանասատման դեպքում անցնելու է ադրբեջանցիների տիրապետության տակ:

«Մենք թույլ չենք տա: Թուրքի գյուլլից պատվով կմեռնեմ, բայց իմ տունը, հայրենիքը, իմ գյուղացուն չեմ թողնի, լքեմ ու գնամ: Թուրք չէ, ով ուզում է գա, կյանքում դուրս չենք գա: Նամուսով մեռնենք ավելի լավ է, քան մեր գյուղը լքենք ու դուրս գանք: Տենց բան չկա: Սոված կնստենք, ծարավ կնստենք, մենք էստեղից դուրս չենք գա:

Տանջանքով սարքել եմ տունը, օգնություն չեմ ունեցել, կնիկ հալովս սարքել եմ, ես ո՞նց կարող եմ  թողնեմ, գնամ: Ո՞ւր գնում, հարազատիս տանը կարամ մեկ  շաբաթ ապրեմ, մի ամիս ապրեմ, բա հետո՞: Ես իմ Կիրանցը չեմ թողնի»,-ասաց նա:

Կինը պատմեց, որ բացի իր տնից, ադրբեջանցիներին է անցնցում նաեւ իր հորեղբոր տղայի տունը եւ գերեզմանների կեսը:

«Եթե սա թուրքի տարածք է, ո՞նց են կադաստրով իմ սեփականության փաստաթղթերը տվել»,-ասաց նա:
Կիրանցի բնակչի խոսքով, ամբողջ Հայաստանով մեկ ժողովուրդը պետք է կանգնի, միայն իրենց գյուղով ոչինչ չի ստացվի:

Նշենք, որ սահմանազատման շրջանակներում նոր ճանապարհ պիտի կառուցվի, քանի որ դեպի Վրաստան գնացող ճանապարհի մի հատված անցնցում է Ադրբեջանի հսկողության տակ:

Հայաստան-Ադրբեջան սահմանի այն հատվածը, որ պատրաստվում են երկու երկրները սահմանազատել, հնարավոր է անցնի այս նոր կառուցվող ճանապարհի անմիջապես կողքով: Դա կնշանակի, որ, ըստ Կիրանցի բնակիչների,  4 տներ, ինչպես նաեւ գերեզմանոցի մի հատվածը, կանցնեն ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Տպել
Ամենաշատ