News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում։

Նա նշեց, որ այդ աշխատանքները գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել իրականացնել։

«Այստեղից պարզ երևում է, որ իշխանությունը կրկին խաբել է և սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է, հակառակ դեպքում որևիցե պատճառ չէր լինի որ Ոսկեպարի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ