News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը մեղադրել է երկրի ռազմական նախարար Բենի Գանցին Իսրայելին վնաս պատճառելու մեջ այն բանից հետո, երբ Գանցը լրագրողներին ասել էր, որ «պետության անվտանգությանը վնասող նախարարները չպետք է նստեն նախարարների կաբինետում՝ ակնհայտորեն ակնարկելով իր գործընկերներին», հաղորդում է Times of Israel-ը։

«Այն մարդը, որը վնաս է հասցրել Իսրայելի պետության անվտանգությանը, որն առաջ է քաշել ՀԱՄԱՍ-ի զսպման և կապիտուլյացիայի հայեցակարգը, վտանգի տակ է դրել «Գոլանիի» զինվորներին (ՑԱԽԱԼ-ի հետևակային բրիգադ - խմբ.), ներգրավել է Գազայից աշխատողների, բացել անցակետերը Արևմտյան ափում, փակել արտակարգ արձագանքման խմբերը  և իր տանն ընդունել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, Գանցն է», - ասել է Բեն Գվիրը՝ նկատի ունենալով այն ժամանակահատվածը, երբ Գանցը պաշտպանության նախարար է եղել (2020-2022 թվականներին):

«Իմ կարծիքով, նրա նմա՛ն մարդը չպետք է նստի նախարարների կաբինետում»,- հավելել է ծայրահեղ ազգայնական նախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ