News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը, Պասեքի տոնի նախօրեին,  ժողովրդին ուղղված իր դիմումում ակնարկել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) շուտով ռազմական գործողություն կսկսեն Ռաֆահում՝ խոստանալով ազատ արձակել Գազայում պահվող մնացած 133 պատանդներին, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

«Առաջիկա օրերին մենք կուժեղացնենք ռազմական և քաղաքական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, քանի որ դա մեր պատանդներին ազատելու և մեր հաղթանակին հասնելու միակ միջոցն է»,- ասել է Նաթանյահուն։

«Մինչև այժմ մեր պատանդներին ազատ արձակելու բոլոր առաջարկները կտրականապես մերժվել են ՀԱՄԱՍ-ի կողմից», - պարզաբանել է նա՝ մեղադրելով խմբավորմանը պատանդների ազատ արձակման բանակցությունների ձախողման մեջ։

«Իր ծայրահեղ դիրքերից նահանջելու փոխարեն ՀԱՄԱՍ-ն օգտվեց մեր ներքին տարաձայնություններից և քաջալերվեց Իսրայելի կառավարության դեմ ուղղված միջազգային ճնշումից: Արդյունքում նա միայն մեծացրեց մեր պատանդների ազատ արձակման իր պահանջները»,- ասել է Նաթանյահուն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ