News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու և մնացած պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ կիրակի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Պետքարտուղարը և նախարարը քննարկել են Իսրայելի անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը և բանակցությունները՝ հասնելու պատանդների ազատ արձակմանը, հրադադարի և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության հոսքի ավելացմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Միլլերը նշել է, որ զրույցի ընթացքում Բլինքենը կենտրոնացել է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու միջոցառումների վրա։

Գերատեսչությունը նշել է, որ պետքարտուղարը զրույց է ունեցել նաև Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցի հետ։ Կողմերը քննարկել են պաղեստինյան անկլավի խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու լրացուցիչ քայլերը, ինչպես նաև հակամարտության տարածումը կանխելուն ուղղված ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ