News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեզ ասում են գործակալ, չգիտեմ էլ ինչ։ Ինչ ուզում են՝ ասում են։ Վստահ եմ, որ պարոն Սուրեն Պետրոսյանին էլ են ասում, մյուս պայքարող տղերքին էլ են ասում, հոգևորականներին էլ, բոլորին էլ: Այս մասին, հայ-վրացական միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածը փակած քաղաքացիներին դիմելով ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին։

«Անձնական վիրավորանքներ հասցնողներին դեռ պատասխան տալու ժամանակ կունենանք։ Նրանք այնքան գոյություն չունեն, որ կարող են ընդամենը գրել դրա մասին։ Ես Տավուշում եմ, և եթե իրենք այդքան քաջություն ունեն, թող համենան՝ երես առ երես խոսեն»,-ասաց Սրբազանը:

Նա հայտարարեց, որ սադրանքների չպետք է տրվել,  որ իրենց պայքարը ճշմարտության համար է։

«Շատ հանգիստ եմ, առաջ կարող է ինձ լավ չզգայի, բայց քանի որ մեր անելիքը ճշմարտության մասին է և իրենք ստի ու սատանայի, փողի  ծառայողներ են, հանգիստ եմ տանում։ Էդ մարդիկ, որ սրանից-նրանցի փող են վերցնում և աջից ու ձախից ծառայում են, թե՛ մարմնով են ծառայում, թե՛ հոգով, մտքով են ծառայում, թե՛ ընտանիքներով և կենասգրությամբ են ծառայում՝ կարծում են, թե բոլոր մնացածներն իրենց նման են»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը և ուղղեց իր խոսքը, ասելով, որ իրականում իրեն մեղադրողներն այդպես չեն կարծում, բայց ուզում են, որ հայրենիքի համար պայքարողները նույնանան իրենց։

Սրբազանը նկատեց, որ պայքարողներից շատերին կփորձեն կաշառել, բայց չպետք է դրան ուշադրություն դարձնել։

Սրբազանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Պտղավան-Բագրատաշեն եռագիծ ճանապարահատված նույնպես ժողովուրդը փակել է։

«Ժողովրդի տրամադրությունը վճռական, աննահանջ է։ Ամբողջ գիշերը մեծ ու փոքր, կին ու երեխա այստեղ են եղել։ Միայն Կիրանցի բնակիչները չեն, այլ նաև հարակից համայնքների բնակիչները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ