News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության: Այս մասին յսօր՝ ապրիլի 22-ին հայ-վրացական միջպետական ճանապարհի փակված հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ այս ժողովուրդը խաբված է. «Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ և այդ ստի պատմությունը պետք է չեզոքացնենք։ Այս ժողովրդին խաբել են, խաբված է, մարդը խաբել է, 2021 թվականին եկել ու այս մարդկանց քվեները գողացել է՝ մի բառ չսելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու։

2024 թվականին փոխարենը գա ու ներողություն խնդրի, ահաբեկում է, վախեցնում պատերազմով»։

Բագրատ Սրբազանը համոզված է, որ ճշմարտությունը պետք է հաղթի։

Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի Տավուշի վարչական շրջանների ղեկարների հետ։

«Ես Մհեր Գրիգորյանին որևէ ասելիք չունեմ, նրա հետո որևէ անելիք չունեմ։ Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց, մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ, այսինքն ամեն ինչում, ինչ էլ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն բոլոր առումներով։ Սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, այդ մարդկանց պետք է համոզե՞ն, թե պետական սահմանն ինչպե՞ս պետք է լինեի, միջպետական հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն։

Արդեն հող են նախապատրաստում բոլոր առումներով, որ այս մարդկանց պատասխանատվության դաշտ տեղափոխեն։ Սա անընդունելի է։ Սա ամբողջ հայոց պետականության հարցն է։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն, միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ սա նաև արյան կանչ է. «Տղաներին հուղարկավորել ենք այն մտքով և այն տեսիլքով, որ իրենց հայրենիք, երազ ենք վերադարձնելու։ Մենք չենք կարող այդ շիրիմների առջև կանգնել, մենք ոչ կարող ենք երկինք նայել, ոչ շիրիմներին»։

Տավուշի թեմի առաջնորդը դիմեց մշակույթի գործիչներին. «Դուք պարտավոր եք այսօր ձեր կեցվածքը, դիրքորոշումը հայտնել։ Սա ուղղակի աղետ է․ Մեզ աշխարհաքաղաքական բաներով փորձում են համոզել։ Բացարձակ նշանակություն չունի։ Այսօր ճշմարտության պայքար է։ Այս ժողովրդին մինչև հիմա մենակ եք թողել ու այսօր սրբագրելու ժամն է»։

Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է  Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է  հուշ ու երազ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Կիրանցի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան ՀՀ վերահսկողության տակ
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
Ամենաշատ