News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Ս․թ․ ապրիլի 12-ին կայացել է  «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է:  Կազմակերպությունը, առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը և ֆինանսական անվտանգությունը,  հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը:

«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է:  Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ, և կուզենայի շեշտել հետևյալը՝բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, «Ֆասթ Թիքեթ»-ի լրիվ նոր ձևաչափի և որակի գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության  2023 թվականի ձեռքբերումները։

«Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը խոսել է ընկերության 2024 թվականի նպատակների, ռազմավարության և զարգացումների մասին: Ըստ նրա՝ «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է Ընկերության զարգացմանը՝ թվային փոխակերպման թիրախավորմամբ․ «2024 թվականին մենք թիրախավորում ենք թվային փոխակերպման ուղղությունը և նորանոր ծառայություններ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ առցանց վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր և արտերկրից դեպի Հայաստան, ինչպես նաև ծառայությունների սպեկտրի մեծացում՝վարկային ծառայություններ, պետական հատվածի ընդլայնում, համագործակցություն տարատեսակ արտաքին գործընկերների հետ»:

«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը։ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում, այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։

 

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում և այլն, «Ֆասթ Շիֆթ» բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական ​​դրոնի է վերածել
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված...
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Փորձում ենք Հայաստանը վերածել նորարարական հաբի. նախարար
Փորձում ենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզին Հայաստանը վերածել նորարարական հաբի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ