Այս պահին կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ կապված Տավուշում միակողմանիորեն տարածքներ հանձնելու հետ:
«Հողեր հանձնելու մանդատ չունես, երկիր վտանգելու մանդատ չունես, մեզ դավաճանելու մանդատ չունես, հայրենիքը հանձնելու մանդատ չունես, հեռացիր, գնա»,- բարձրախոսով վանկարկում են նրանք: