News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը ձեռնամուխ կլինեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի «մեկ այլ խոշոր նախագծի». Ռուսաստանի և Իրանի միջև երկաթուղու նոր հատվածներ են անհրաժեշտ: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստան այցի շրջանակում՝ Պուտինի հետ բանակցություններից հետո։

«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին, ապա այսօր ես և Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտին) ևս մեկ անգամ մանրամասն քննարկեցինք այդ հարցը, և կառավարության անդամներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, և մենք կսկսենք իրականացնել մեկ այլ մեծ նախագիծ»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Ալիևը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ