News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ NEWS.am-ի տեղեկություններով, այս մասին նա հյտարարել է գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին:

Պատճառն այն է, որ երեկ կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։

Կառավարության ներկայացուցիչները չեն համաձայնվել համայնքների ղեկավարների առաջարկին և, ըստ այդմ` նա հայտարարել է, որ ուզում է ուզում է հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները:

Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ