Լիբիայի արևելյան Բենղազի քաղաքի Բենինի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները տարածաշրջանում ավազե փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Akhbar Libiya 24 տեղեկատվական պորտալը։
Հաղորդվում է, որ թռիչքները չեղարկվել են տեսանելիության բացակայության և եղանակային վատ պայմանների պատճառով։ Բացի այդ, պորտալը հայտնում է, որ խորհրդարանի կողմից նշանակված կառավարությունը ապրիլի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել Լիբիայի արևելքում։ Ներքին գործերի նախարարությունը բարձրացրել է իր ծառայությունների պատրաստվածության մակարդակը։
Տեղի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, Լիբիայի արևելքում քամու արագությունը առաջիկա օրերին կարող է գերազանցել 70 կմ/ժ-ը։