News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի լույս 23-ի գիշերը ռուսաստանյան զորքերը գրոհային անօդաչուներով հարվածել են Օդեսային, ինչի հետևանքով տուժել է ինը մարդ, հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Տուժածների թվում չորս երեխա կա՝ երկուսը մինչև մեկ տարեկան, մյուս երկուսը ինը և տասներկու տարեկան են, ասել է Կիպերը՝ հավելելով, որ նրանք միջին ծանրության վիճակով գտնվում են  հիվանդանոցում։

Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից։

Հարձակման արդյունքում ավերվել են բնակելի շենքեր։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի վկայությամբ, առնվազն 14 բնակարան է վնասվել։

Կիևը նույնպես ենթարկվել է անօդաչուների հարձակմանը։ Քաղաքի վարչակազմի տվյալներով, քաղաքի վրա արձակված բոլոր անօդաչուները խոցվել են։ Ավերածություններ և տուժածներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ապրիլի լույս 23-ի գիշերը Օդեսայի, Կիևի, Նիկոլաևի և Չերկասի շրջաններում ոչնչացվել է ռուսաստանյան զորքերի արձակած 16 անօդաչուից 15-ը։ Բացի այդ, ռուսաստանյան զորքերը երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով գրոհել են ուկրաինական տարածքը, հայտնել է Օլեշչուկը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ