News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ստում են, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. եթե Ոսկեպարի եկեղեցուց 3-7 մետր այն կողմ կարող է թուրքը կանգնի, մենք էլ կարող ենք գնալ այդ եկեղեցում ապահով մոմ վառել կամ այդ եկեղեցին համարել մե՞րը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Քննչկան կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե:

«Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին մերը չի լինելու: Թուրքը այդտեղ չի կանգնելու, անընդհատ առաջ է գալու: Կորցերցինք Կիրանցը, Բաղանիսը, Ոսկեպարը, հաջորդ քայլը Վանաձորն է, Իջեւանն է: Մի օր Ալիեւը ասելու է՝ Երեւանն էլ է իմը: Մենք էլ ասելու ենք՝ լավ, Երեւանն էլ հանձնենք, գնանք Էջմիածնում մնանք: Կարծում եք Ալիեւը համակերպվելո՞ւ է: Չէ, տալիս ենք, ուզում են, տալիս ենք, ուզում են: Ես կանգնելու եմ, ավելի լավ է մեռնեմ այդ հողի վրա, պատիվ ու հայրենիք ունենալով, քան փախչեմ դավաճանի պես: Ես կռվից չեմ վախենում, բոլոր պատերազմներով անցել եմ: Ես չեմ վախենում Ալիեւի պատերազմով վախեցնելուց: Կոչ եմ անում ազգին, որ իրենք էլ չվախենան: Եթե չվախենանք հաղթելու ենք, եթե բոլորս միահամուռ կանգնենք:

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ