News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ի՞նչ տավուշեցի, ի՞նչ ղարաբաղցի, ի՞նչ գեղաքունիքցի, բոլորս էլ մեկ ենք, մենք հայրենիք ունենք, հայրենիք սիրող ենք, որ ասում են՝ ինչ անենք, ում կողքին կանգնենք, եկե՛ք՝  իրար կողք կանգնենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարեց Երեւան-Սեւան մայրուղին փակած քաղաքացիներից մեկը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածքները չհանձնելու դեպքում կարող է պատերազմ սկսել, քաղաքացին ասաց․ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ինչ կա, տալիս են, ամեն ինչ տալիս են։ Չե՞ք տեսնում։ Սա էլ մի սարքեք քաղաքական հարց՝ սա նրա մարդն է, նրա մարդն է։ Մենք հայ ենք, հայրենիքի մարդ ենք, դուրս ենք եկել ու մեր հողի համար ենք կռվում:

Այս իշխանությունները մենակ ծախեն, տան, այդ մի բանն են լավ անում։  Ոչ մեկ չի վախենում պատերազմից։ Այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք։ Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են։ Մեր եկեղեցուն, գերեզմանին տեր կանգնե՞նք, թե ոչ»։

Նշենք, որ շուրջ մեկ ժամ մայրուղին փակ պահելուց հետո ճանապարհը բացվեց: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ մարդիկ կան, որ պետք է գնան եւ մասնակցեն Երեւանում ջահերով երթին:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ