News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պորտֆելի կառավարիչ Բարբարա Պալմին, բանկի ավագ խորհրդական Մայքլ Պուչերին և Հայաստանում բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։  Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ քննարկման առանցքային թեման Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցումը և դրա բնապահպանական հետևանքներն էին։

Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլ ամսին ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը՝ ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և դրանց փոխկապակցված շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ջրախնայող ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին նախարարը ևս մեկ անգամ կարևորել է բնապահպանական կոմպոնենտը՝ լինի դա ազդեցություն թե՛ ջրային ոլորտի, թե՛ էկոհամակարգերի վրա։

Հանդիպման օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է նաև Հայաստանում կեղտաջրերի մաքրման հիմնախնդիրը։ Նախարարը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ արվող քայլերը։

Նախարար Սմիդյանը խնդրի առաջնահերթությունը դիտարկել է նախ Սևանա լիճ թափվող գետերի մաքրման համատեքստում։

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը նախատեսում է EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացնել Գավառի կայանի մեխանիկական բաղադրիչի արդիականացում, ինչը նշանակում է, որ գործող մեխանիկական բաղադրիչի հարևանությամբ կկառուցվի նոր, ավելի արդյունավետ ենթակայան, որը արդեն իսկ մեխանիկորեն մաքրված կեղտաջուրը կենթարկի ավելի խորը մեխանիկական մաքրմանը։

Նախարարի տեղեկացմամբ հարցը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և սերտ քննարկումներն ի նպաստ ոլորտում իրավիճակի բարելավման և համատեղ ծրագրերի իրականացման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ