News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է ԵԿՄ–ի միևնույն մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կիրանցում լագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը եղել է միջադեպի էպիկենտրոնում ու մարմնական վնասվածքներ ստացել։

«Բագրատաշենի միջադեպը տեղի է ունեցել ԵԿՄ ուղիղ համակարգված գործունեության արդյունքում։ Ուղղորդված մեքենան քշել է մեզ վրա։ Անձամբ ես եմ եղել այնտեղ ու ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում ոստիկանները լուռ հետևում էին։ Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ ՀՀ–ում դեռ երբեք տեղի չի ունեցել։ Նույն այդ մակնիշի մեքենայի վարորդն այսօր վրաերթ է կատարել Նոյեմբերյան քաղաքում»,– նշեց նա։

Ըստ պատգամավորի` անպատիժ մնալով` նույն մեքենայի վարորդն այսօր 2–րդ անգամ գնաց այդ սադրանքին. «Քշեց ու ասաց` մենք ում վրա ուզենք, նրա վրա էլ կքշենք, քանի որ մենք այս երկրի թագավորն ենք, այս երկրի տերն ենք։ Սա իշխանությունների կողմից ուղիղ հրահանգավորված բան է»,– վստահեցրեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ապրիլի 22-ին հայտնել էր, որ Այրում բնակավայրի բնակիչը Տավուշի մարզում պահանջել է բացել միջպետական ավտոճանապարհը, որից հետո իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները չեն թույլատրել: Այնուհետև նա վիճաբանության մեջ է մտել Գառնիկ Դանիելյանի հետ, հարվածել նրան ու մարմնական վնասվածք պատճառել։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա այսօր փորձեց անցնել Նոյեմբերյանում ակցիա իրականացնող բազմության միջով` վնասելով քաղաքացիներից մեկին։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ