News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ անհետ կորել Ջիբութիի ափերի մոտ՝ Աֆրիկայի եղջյուրում, 77 ներգաղթյալ տեղափոխող նավի խորտակման հետևանքով: Դրա մասին երեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը X-ի միկրոբլոգում՝ հավելելով, որ կազմակերպության տեղի գրասենյակը որոնողափրկարարական աշխատանքներում աջակցում է տեղական իշխանություններին:

Գործակալության խոսնակ Իվոն Նդեգեն Ֆրանսպրեսին հայտնել է, որ 16 զոհվածների թվում կան երեխաներ և մի նորածին:

Նավը խորտակվել է մոտ երկու շաբաթ անց, երբ եթովպացի ներգաղթյալներ տեղափոխող մեկ այլ նավ էր խորտակվել Ջիբութիի ափերի մոտ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել:

Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում, և որ վթարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ջիբութիի հյուսիս-արևելյան Գոդորիա կղզու մոտ։ Նա նշել է, որ ողջ է մնացել 33 մարդ, որոնցից մեկը կին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր…
Ցյուրիխի մոտ մերկ տղամարդը այգում հարձակվել է մարդկանց վրա եւ սպանել վազող կնոջը
Ցյուրիխի լճի մոտ ձերբակալել են մերկ տղամարդու...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք»
Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է...
Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ, այդ թվում 2 տարեկան աղջնակ
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ