News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվտանգություն հայտնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որը կողմնակիցների հետ մասնակցում է ավանդական ջահերով երթին։

Սարգսյանն ասել, որ անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։

«Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել»,- ասաց Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու հիմա նման գործընթաց չի նախաձեռնվում։

Լրագրողի դիտարկմանը, որ, գուցե, դրա համար նաև հանրային ճնշում է անհրաժեշտ, Սարգսյանն արձագանքեց․ «Ապահովեք էդ հասարակական ճնշումը, էդպիսի սուր հարցերն իրենց տվեք, տեսեք՝ ինչ են ասում»,- ասաց երրորդ նախագահը։

Այն դիտարկմանը, որ իրեն ժամանակին մերժած քաղաքացիները հիմա հենց իրենից են ստեղծված ծանր իրավիճակում լուծումներ պահանջում, Սարգսյանն արձագանքել է․ «Երբ որ տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումներն ասելու եմ»,- նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով Տավուշում կատարվող զարգացումներին և իշխանությունների հավաստիացումներին, որ դա անվտանգություն է ապահովելու Հայաստանին, Սարգսյանն ասել է, որ այդ պնդումներում «տրամաբանության նշույլ անգամ չի տեսնում»։

«Ինչ ուզում են, կարան ասեն, իրանց ի՞նչ կա, էսօր մի բան կասեն, վաղը բոլորովին այլ բան,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Տավուշում այժմ տեղի ունեցող ընդվզումը կարող է, ի վերջո, հանգեցնել իշխանափոխության, Սերժ Սարգսյանն ասել է, որ դժվարանում է կանխատեսում անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ