News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը հայտնել է ծառայությունը Ոստիկանությունում ավարտելու մասին։

«2021թ.հուլիսի 7-ին ՀՀ-ում ձևավորվեց պարեկային ծառայությունը, որն ի սկզբանե գործում էր մայրաքաղաք Երևանում։ Ծառայության հիմքում դրվեցին նոր սզկբունքներ, նոր գաղափարներ, նոր գործիքակազմ։ Առաջին անգամ ոստիկանությունում եղավ աննախադեպ ընդունուլություն, որով համադրվեցին նորն ու հինը, անփորձն ու փորձառուն։ Անշուշտ եղան թերություններ, որոնք առաջացրին տարատեսակ արդարացված դժգոհություններ։ Հասարակական արձագանքը ևս միանշանակ չէր։ ժամանակի ընթացքում այդ խնդիրների մեծ մասը լուծվեց։ Այժմ ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում։ Փաստն այն է, որ ծառայությունը դարձել է պահանջված։ Ծառայության մասին խոսում են բոլոր ատյաններում՝ բակերում, պետական կառույցներում, վարսավիրանոցում, շուկաներում և ամենուր։ Սա վկայում է այն մասին, որ ծառայությունը կայացել է։ Ինքս եղել եմ դրա մի մասնիկը, իսկ այժմ ավարտում եմ ծառայությունս ոստիկանությունում։ Շնորհակալ եմ ինձ տրված հնարավորության և վստահության համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Օհանյանը։

Տպել
Ամենաշատ