News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Կիրանցում դեպի Վրաստան գնացող ճանապարհը այս գիշեր շարունակել է փակ մնալ: Քաղաքացիները արդեն 5-րդ օրն է, որ գիշերում են այնտեղ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզում դեպի Բագրատաշեն ճանապարհին կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում պաշտոնաթող գնդապետ Միհրան Մախսուդյանին: Վերջինս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից: Նրան այսօր տեղափոխել են Երեւան:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել...
«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հասարակական կարգ պահպանող ստորաբաժանումների...
«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը
Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի...
«Հրապարակ». Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին
Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը...
«Փաստ». Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ
Կիպրոսի անկախության հռչակումից հետո Մակարն ընտրվեց այդ երկրի նախագահ: Նա մինչ այդ բավական ծանր...
«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել
Միգուցե այդ ճանապարհով ՊՆ-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ