News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին կստորագրի Ուկրաինային ռազմական օգնության մասին օրինագծերի փաթեթը, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիևին։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես կստորագրեմ այս օրինագիծը և կդիմեմ ամերիկացի ժողովրդին հենց որ այն վաղը հայտնվի իմ աշխատասեղանի վրա, որպեսզի մենք  այս շաբաթ սկսենք զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բայդենը:

Ապրիլի 20-ին օրինագծերը հավանության են արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ երեքշաբթի օրը՝ Սենատում։ Փաթեթի ծավալը կազմել է 95 մլրդ դոլար, այն ներառում է, մասնավորապես, 61 մլրդ դոլար՝ Ուկրաինայի, 26 մլրդ դոլար՝ Իսրայելի, ինչպես նաև միջոցներ՝ հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Օրինագծերի փաթեթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և  իրանական անօդաչոների արտադրության համար օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման հետագա սահմանափակում։ Այն պարունակում է իրանական նավթի արտահանումը սահմանափակող միջոցներ։ Բացի այդ, փաթեթը ներառում է ԱՄՆ-ում TikTok-ի հնարավոր արգելքի նախաձեռնությունը։ Օրենսդիրներն առաջարկում են չինական ByteDance ընկերությանը մեկ տարի ժամանակ տալ սոցիալական ցանցը վաճառելու համար, հակառակ դեպքում TikTok-ը կարող է արգելվել ԱՄՆ-ում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rheinmetall կոնցեռնի տնօրենը Ուկրաինային խոստացել է «հարյուր հազարավոր» արկեր
Պապերգերն Ուկրաինային արկեր է խոստացել...
Ռուսական հարվածի հետեւանքով Սուման առանց լույսի եւ ջրի է մնացել
Մայիսի 6-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդներով» հարվածել են Սումայի մարզին...
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Ամենաշատ