News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշել է. «Աստված օրհնեց մեր ժողովրդին և վերականգնեց հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում, մեր ժողովուրդը  կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։

Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։

Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»։

Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ  հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին մեղադրվի գրերի գյուտի համար. Հոգևորականն արձագանքել է Փաշինյանին
Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Պապ թագավորի…
ՀԱԵ հաշվեկշռում կան հողեր, որոնք կարող են օգտակար լինել պետությանը. «Քաղպայմանագիր»
Եկեղեցին ունի հողակտորներ, որոնք չեն օգտագործվում...
Վեհափառն ընդունել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ...
Ալեն Սիմոնյանը Հայաստանի և Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին «Մաս 2-րդ»-ն է ներկայացրել
ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու...
Կառավարությունը ոչ անհրաժեշտ արտոնություններից հրաժարվելու քաղաքականություն ունի. Բադասյանը՝ Եկեղեցուն հարկելու մասին
Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ…
«Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է․ Դավիթ Անանյան
Այսօր երկրի բարձր ամբիոնից Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկ է արվել։ Այս քայլը հիրավի կարող է պատմական…
Ամենաշատ