News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով են նրան այստեղ բերել: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ձերբակալվածների պահման վայրում «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեսակցելուց հետո ասաց  ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ առաջնորդում էր Տավուշում  շարժումը, դրա համար մեկուսացման անհրաժեշտություն  կար։

«Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել։ Նա  կանգնած է  եղել փողոցում, ինչպես հայուրավոր այլ քաղաքացիներ, ուղղակի  իրեն անմիջապես  մեկուսացրել են ոստիկանապետի  տեղակալ Հակոբյանի ուղիղ հրամանով և ուղիղ մասնակցությամբ»,- ասաց Թ.Թովմասյանը։

Նրա խոսքով, Ս.Պետրոսյանը կոչ է անում  տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը և շարունակել հայրենքի հանձնման դեմ բոլոր գործողություններով ցույց տալ հանրության լայն կոնսոլիդիացիա, թե ինչպես չի կարելի հանձնել ՀՀ տարածքները։

«Ինչքան էլ նրանք փորձեն ներկայացնել որպես ադրբեջանական տարածքներ, դրանք ՀՀ վարչական տարածքներ են, որոնք  Փաշինյանը միակողմանի զիջում է։

Հենց այդ անթույլատրելիության դեմ է ընդվզումը, որը կազմակերպվել ու ինքնաբուխ տեղի է ունեցել Տավուշում։ Այս ամենի դեմ էր Սուրեն Պետրոսյանի պայքարը և այդ պայքարն այս դեպքում ավարտվեց ձերբակալությամբ։ Հույս ունեմ կալանքի չի հասնի, բայց 72 ժամ ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական մեկ նպատակ՝ բանտարկել Սուրեն Պետրոսյանին, պահել գերության մեջ, որպեսզի Տավուշում հնարավոր զարգացումները, ընդվզումները հնարավոր լինի կանխել»,- ասաց Թ.Թովմասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են. Կամո Շահինյան
Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու...
Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում. Թաթոյան
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի…
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Ամենաշատ