News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Դեռեւս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին:

Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը:

Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»:

Հարցին՝ ինչւ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. Մի քանի պատճառներ կան. Կան, այսպես ասեմ, ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին եւ բազամթիվ այլ պատճառներ: Ես սա ասում ոչ թե նորություն հայտնելու նպատակով, այլ ուղղակի փաստ եմ արձանագրում»:

Նա դիմեց «Ազատության» լրագրողին՝ ասելով. «Կոնկրետ ձեր լրատվամիջոցը, եթե 7-8 տարի առաջ այդպիսի խոշտանգումներ լինեին, ձերբկալման այդպիսի մեթոդներ, եթե խոսքի համար ձերբակալեին, ես կարծում եմ՝ շատ մեծ աղմուկ կբարձրացնեիք, բայց չգիտես ինչու այս անգամ մի քիչ… հանում եք աղմուկ, բայց շատ մեղմ»:

Ինչ վերաբերում է ցեղասպանության զոհերի անուն-ազգանունները վեր հանելու առաջարկին, Սերժ Սարգսյանն ասաց. «Դա հիմարություն է, այդպիսի բան չի կարող լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ