Հայ առաքելական եկեղեցու դեմ ցանկացած արշավ, ցանկացած պայքար արժանի է դատապարտման։ Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Եկեղեցու դեմ պայքարողների հոգեհանգստին աղոթքներ են կարդալու հոգևորականները: Ուստի, անիմաստ է պայքարել Եկեղեցու դեմ։ 1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան։
Հնարավորության դեպքում եկեղեցուն պետք է օգնել»,- նշել է նա։