News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Իմիջիայլոց, Ոսկեպարը, մյուս գյուղերը ազատագրել եմ ես. 1992-ի հունիսի 12-ին Վազգենն ասեց՝ վիճակ չկա, չենք կարողանում գնալ Ալավերդի, քանի որ այդ գյուղը ճանապարհը փակել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել  Եղիազարյանը։

«Գեներալ-լեյտենանտ Անդրեասյանի հետ խորհրդակցելուց հետո, այդ թեւը մնաց ինձ վրա, Իջեւանի թեւը՝ գեներալ Անդրեասյանի վրա: Հավաքեցինք ջոկատներ եւ  մի օրում ազատագրեցինք այդ հողերը: Զոհեր ու վիրավորներ տվեցինք: Մենք աշխարհին ցույց էինք տալիս, որ մենք պատվի համար ենք ապրում: Բայց այդ ավյունը կոտրվեց, հայրենասիրությունը փշրեցին: Այսօր եկել են բախտախնդիր մարդիկ, որոնք իրավունք չունեն հող զիջելու, թեկուզ մեկ թիզ:

Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին փշրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։ Բայց իրենք չարաչար սխալվում են, որովհետև ցանկացած ժամանակ մենք կարող ենք կռվել: Հիմա էլ Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չի: Ամեն մարդ պետք է գիտակցի՝ կյանքի փեշից կախվել պետք չի: Տղամարդու ամենամեծ արժեքն այն է, որ փորձության պահին կյանքը տա հայրենիքի համար»,- հայտարարեց ազատամարտիկը և հավելեց. «Ժամանակին մենք տալիս էինք պատվի կռիվ, ոչ թե ստամոքսի, իսկ այսօր ստամոքսի կռիվ է»։

Անդրադառնալով Տավուշում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ Երկրապահի ներկայացուցիչների սադրիչ գործողություններին՝ Եղիազարյանն ասաց. «Երկրապահը, ով իրեն համարում էր զինվոր, մարտիկ, պետք է լրացներ ժողովրդի դաշտը, ոչ թե երկրապահից գար հիմար-հիմար այդպիսի խժդժություն սարքեր։ Որովհետև նրանք ունեն պետության երաշխավորությունը, պետությունն է Երկրապահին պաշտպանում։ Ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»։

Տպել
Ամենաշատ