News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր Ախալքալաքում Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվել է  ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։ Երթը մեկնարկել է Ախալքալաքի Բերդ-ամրոցից։

Երթի մասնակիցները  գլխավերևում պահել են   «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», «Հիշում եմ ու պահանջում», «Վերջ թուրքական ժխտողականությանը» և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն, վրացերեն լեզուներով պաստառներ։

Երթն առաջնորդել է  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Արժ․ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից հայտնում են, որ ջահերթը հասել է  մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ, որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչել է Ջավախքի Պատանեկան Միության պահանջատիրական կոչը։ Ոգեկոչման խոսքով ներկայացել է  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Արժ․ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

Տպել
Ամենաշատ