News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Սիկտիվկարի քաղաքային դատարանը հեռակա ձերբակալել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին, Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովին, բնապահպան ակտիվիստ Եվգենյա Չիրիկովոյին և քաղաքական գործիչ Իվանա Տյուտրինային, որոնք Ռուսաստանում ճանաչվել են օտարերկրյա գործակալներ և ներառվել են ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։ Դրա մասին հայտնել է քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Մեղադրյալների համար կալանքի ժամկետը հաշվարկվում է ձերբակալման պահից, իսկ եթե նրանք ձերբակալվում են օտար երկրում՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին փոխանցվելու պահից։

Յուրաքանչյուրի դերով պայմանավորված՝ ցանկում ներառվածները մեղադրվում են ահաբեկչական հասարակություն ստեղծելու, նրա ղեկավարության, ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելու և դրանք հրապարակայնորեն արդարացնելու մեջ (հոդված 205.4, հոդված 205.2, հոդված 205.1):

Ըստ քաղաքային դատարանի մամուլի ծառայության՝ քրեական գործ է հարուցվել Կոմիի՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության բաժնի նյութերի հիման վրա:  

Դատարանի վճիռները դեռ օրինական ուժի մեջ չեն մտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ